Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)
Դանիել Հովսեփյան
2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի 85-րդ տարեդարձը:
Ծնվել է 1923 թ., Սպիտակում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1941 թ.։ Տեխնիկումն ավարտելը զուգադիպել է Մեծ Հայրենականի սկսվելուն։
1941 թ. օգոստոսին, ավարտելով Սուխումի հետևակային զինվորական դասընթացները, Հովսեփյանը ստացել է սպայի կոչում, մեկնել Կովկասյան ռազմաճակատ և նշանակվել հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ։ 1943 թ. ծանր վիրավորվելուց հետո բուժվել և մեկնել է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիա, որտեղ կատարել է 52-րդ հրաձգային գնդի դեղատան վարիչի պարտականությունները։ Քաջարի զինվորը` կապիտան Դանիել Հովսեփյանը, մասնակցել է Բեռլինի գրավմանը և փառքով վերադարձել հայրենի օջախ` կառավարական բազմաթիվ պարգևներով, որոնց թվում` «Խիզախության» շքանշանով, «Կարմիր Աստղի» 2 շքանշանով։
Մարդկանց նկատմամբ նվիրվածության, քաջության շնորհիվ Դանիել Հովսեփյանը պատերազմի տարիներին Թամանյան դիվիզիայում շատերի կյանքն է փրկել` դառնալով պաշտելի անձնավորություն», - մի առիթով ասել է բանաստեղծ Արշալույս Սարոյանը։
1947 թ. աշխատել է Ալավերդիում որպես դեղատան վարիչ, իսկ 1972 թ.` նշանակվել հանրապետության դեղատների գլխավոր վարչության կենտրոնական դեղբազայի կառավարիչ (որտեղ աշխատել է մինչև կենսաթոշակի անցնելը` 1989 թ.)։
Բազմաթիվ շքանշանների և մեդալների կողքին արժանացել է նաև «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանի։ Խորհրդային շրջանում աշխատած տարիներին Դանիել Հովսեփյանը ոչ միայն տարածաշրջանի բուժհիմնարկների, այլև` յուրաքանչյուր քաղաքացու դեղորայք մատակարարող առաջին «շտապօգնությունն» էր, ուղղակի փրկիչը, և պատահական չէ այն կարծիքը, թե` «նրա շուրթերին «չէ» բառը գոյություն չունի». միշտ պատրաստ էր մարդկանց ծառայելու։
Դանիել Հովսեփյանը զգայուն սրտի տեր, մարդկանց հոգսերով ապրող անձնավորություն էր, և ոչ միայն հարգված էր իր կոլեկտիվի կողմից, այլ նաև ճանաչում ուներ առողջապահության բնագավառի լայն շրջաններում։ Այժմ էլ շարունակում է վայելել բարձր հեղինակություն և այդպիսին էլ կմնա...
Այդպիսին էլ նա կմնա ընտանիքի, գործընկերների և նրան ճանաչողների բարի հիշողության մեջ։
25.10.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ